20.06.2020 12:40

Հայաստան. կորոնավիրուսի 551 դեպք, մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 588

Հայաստան. կորոնավիրուսի 551 դեպք, մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 588

Հունիսի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ, ըստ ԱՆ-ի՝ երեկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, ապաքինվել է 588 քաղաքացի: 

Արձանագրվել է մահվան 13 նոր դեպք:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) և 56 (տղամարդ, 38 (կին) տարեկան: