21.06.2020 09:00

«Շախտյորը» 13-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

«Շախտյորը» 13-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

«Շախտյորը» 13-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։ Դոնեցկի ակումբը առաջին տեղն ապահովեց առաջնության ավարտից հինգ տուր առաջ՝ 3։2 հաշվով առավելության հասնելով «Ալեքսանդրիայի» նկատմամբ։ «Շախտյորը» վաստակել է 71 միավոր, Կիեւի «Դինամոն»՝ 52 միավոր։

«Շախտյորը» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն։ «Շախտյորից» բացի , Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը 15 անգամ նվաճել է Կիեւի «Դինամոն», 1 անգամ էլ՝ «Տավրիան»։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ուկրաինայում եւս հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։