21.06.2020 10:00

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Գերմանիայի 30-ակի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել։ 33-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ առավելության հասնելու շնորհիվ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Գերմանիայի առաջնությունում տարավ 15-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը մրցաշարի ռեկորդ է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Բավարիան» ապահովել էր 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը։ Փոխչեմպիոն է դարձել Դորտմունդի «Բորուսիան»։