21.06.2020 11:30

Կավանին ու Մենյեն չեն մասնակցի ՉԼ-ին

Կավանին ու Մենյեն չեն մասնակցի ՉԼ-ին

«Պարի Սեն Ժերմենի» երկու ֆուտբոլիստ հրաժարվել է Չեմպիոնների լիգային մասնակցելու համար թիմի հետ պայմանագրերը երկարաձգելուց։

Get French Football News-ը, վկայակոչելով RMC-ին, Twitter-ի իր էջում գրում է, որ ակումբի հարձակվող Էդինսոն Կավանին և պաշտպան Տոմա Մենյեն հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը ակումբի հետ։ 

Այս ֆուտբոլիստների պայմանագրերը ավարտվում է հունիսի 30-ին։ Մի շարք ակումբներ կիրառում են պայմանագիրը երկու ամսով երկարաձգելու տարբերակը, որպեսզի ֆուտբոլիստները մասնակցեն օգոստոսին կայանալիք Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շարունակությանը։ Սակայն թե՛ Մենյեն, թե՛ Կավանին հրաժարվել են այս սցենարից։

Հավելենք, որ Tweet-ի մեկնաբանությունում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Տոմա Մենյեն մոտ է «Բորուսիա» Դորտմունդ տեղափոխվելուն։