21.06.2020 12:00

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին» և առաջնության ավարտից առաջ ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում: 

Հաշվի առնելով, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ դուրս եկած թիմերն ապահովել են իրենց տեղը եվրագավաթային հաջորդ մրցաշրջանում՝ «Բավարիան» ՉԼ-ում, իսկ «Բայերը»՝ ԵԼ-ում, մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմն իրավունք է ստանում մասնակցել Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանին: 

 

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից: