21.06.2020 12:30

Ժիրինովսկին պահանջել է չեղյալ համարել «Սոչի» - «Ռոստով» խաղի՝ 10։1 արդյունքը

Ժիրինովսկին պահանջել է չեղյալ համարել «Սոչի» - «Ռոստով» խաղի՝ 10։1 արդյունքը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջել է չեղյալ համարել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի «Սոչի» - «Ռոստով» հանդիպման (10։1) արդյունքը։ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով, իսկ գլխավոր թիմի ամբողջ կազմը 14 օրով ինքնամեկուսացած է։

«Վրդովված ենք տեղի ունեցածի կապակցությամբ։ Դա հանդիպում չէր, այլ ծաղր։

Համաճարակը ֆորսմաժորային իրադրություն է։ Պետք է պատժել Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնյաներին, որոնք թույլ են տվել այդ ամենը։ Պատասխաատվություն են կրում նաեւ Սոչի քաղաքի ղեկավարները։

Պետք է չեղյալ համարել արդյունքը եւ նշանակել նոր հանդիպում, երբ «Ռոստովը» կկարողանա հանդես գալ հիմնական կազմով»,- գրել է Ժիրինովսկին Telegram-ալիքում։

«Սոչին» ու Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հրաժարվել էին հետաձգել հանդիպումը։ «Ռոստովը» հայտավորել էր մինչեւ 20 տարեկան խաղացողների պատանեկան եւ երիտասարդական թիմերից։