21.06.2020 13:00

Գվարդիոլան բանակցում է «Բայերի» կիսապաշտպանի հետ

Գվարդիոլան բանակցում է «Բայերի» կիսապաշտպանի հետ

Լևերկուզենի «Բայերի» Ջամայկան ներկայացնող կիսապաշտպան Լեոն Բեյլին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ 22-ամյա Բեյլիի հետ բանակցում է անձամբ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Մանչեսթերյան ակումբում Բեյլիին դիտարկում են որպես գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեին փոխարինող, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր է կնքելու Մյունխենի «Բավարիայի» հետ:

Լեոն Բեյլիի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: