22.06.2020 09:00

«Ռեալը» հաղթեց ու հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց ու հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սան-Սեբաստիան քաղաքի «Անոետա» ստադիոնում հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 50-րդ րոպեին թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի իրացրած 11 մետրանոցի ու 70-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»: «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը 83-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն:

Լա Լիգայի 30-րդ տուրից հետո «Բարսելոնան» ու «Ռեալը» 65-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը: «Ռեալ Սոսյեդադը» ունի 47 միավոր և 6-րդ տեղում է:

Լա Լիգա, 30-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2

Միկել Մերինո, 83 - Սերխիո Ռամոս, 50 (11մ), Քարիմ Բենզեմա (70)