22.06.2020 10:00

«Բետիսը» հեռացրել է գլխավոր մարզիչին

«Բետիսը» հեռացրել է գլխավոր մարզիչին

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում Բիլբաոյի «Աթլետիկից» 0։1 հաշվով կրած պարտությունից հետո «Բետիսը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ, 50-ամյա իսպանացի Խոան Ռուբիին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մինչեւ մրաշրջանի ավարտը «Բետիսը» կգլխավորի Ալեքսիս Տրուխիլյոն, որը 7 մրցաշրջան հանդես է եկել թիմում, անցկացրել է 264 հանդիպում։ 54-ամյա իսպանացի մարզիչը «Բետիսը» գլխավորել է նաեւ 2016-2017 թվականների մրցաշրջանի վերջին երկու խաղում։

Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Բետիսը» 30 միավորով 14-րդ տեղում է։