22.06.2020 12:00

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մեքսիկայի հավաքականի հարձակվողին

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մեքսիկայի հավաքականի հարձակվողին

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է TuttoSport-ը:

Իտալական ակումբը պատրաստ է 29-ամյա Խիմենեսի տեղափոխության գործարքում ընդգրկել թիմի Ֆեդերիկո Բեռնարդեսկիին կամ Դանիելե Ռուգանիին:

«Վուլվերհեմփթոնը» Խիմենեսի տրանսֆերային իրավունքի դիմաց պահանջում է 60 միլիոն եվրո:

Ռաուլ Խիմենեսը «Վուլվերհեմփթոն» է տեղափոխվել 2018 թվականին պորտուգալական «Բենֆիկայից»: