22.06.2020 11:53

Հաստատված 320 նոր դեպք, 10 մահ

Հաստատված 320 նոր դեպք, 10 մահ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 320 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 20 հազար 588 է:

Ապաքինվել է եւս 129 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 9 հազար 131:

Մինչ այս պահը իրականացվել է 96 հազար 834 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 980 մարդ:

Մահացել են 10 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 85 (կին), 84 (տղամարդ), 84 (տղամարդ), 83 (տղամարդ), 81 (տղամարդ), 71 (կին), 70 (տղամարդ), 62 (կին), 60 (կին)  եւ 53 (տղամարդ) տարեկան:

Բացի 60 տարեկան կնոջից, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 360:

117 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: