22.06.2020 13:48

Նախագահ Վուչիչի կուսակցությունը հաղթել է Սերբիայի ընտրություններում

Նախագահ Վուչիչի կուսակցությունը հաղթել է Սերբիայի ընտրություններում

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր Սերբիայի առաջադիմական կուսակցության հաղթանակը։

ԿԸՀ- ի առաջին տվյալներով՝ այդ կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների մոտավորապես 63 %-ը։

Վուչիչի կուսակցությունը հանդես է գալիս Եվրոպային արագ ինտեգրվելու և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ պահպանելու օգտին։

Հունիսի 27-ին Վուչիչը մեկնելու է Վաշինգտոն՝ Կոսովոյի վարչապետի հետ բանակցությունների։

Փոխանցում է BBC-ն։