22.06.2020 15:08

Թրամփը գոհ է․ Ամերիկան սրընթացորեն դուրս է գալիս ճգնաժամից

Թրամփը գոհ է․ Ամերիկան սրընթացորեն դուրս է գալիս ճգնաժամից

Աշխարհի խոշորագույն՝ ամերիկյան տնտեսությունը արագ խելքի է գալիս կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից։

Քաղաքական գործիչները գոհ են․ ճգնաժամը, դեռ չսկսված՝ արդեն ավարտվում է։ Տնտեսագետները նախազգուշացնում են՝ ուրախանալու բան չկա, ամեն ինչ շատ երերուն է, և եթե դրամական թերապիան ժամանակից շուտ դադարեցվի, ապա վերքերը չեն սպիանա մի ամբող սերնդի օրոք։

ԱՄՆ-ը վստահաբար առջևում է Covid-19- մահերի թվով, իսկ Դոնալդ Թրամփի քաոտիկ պատասխանը իր նախագահության ընթացքում ամենախշոր ճգնաժամին զգալիորեն նվազեցնում է նրա ընտրության հավանականությունը երկրորդ ժամկետում։ Սպիտակ տունը շտապում է շրջել այդ տխուր էջը և վերադառնալ ընտարշավին, որի հիմնական հաղթաթուղթը մինչև կորոնավիրուսի համավարակը՝ ուժեղ տնտեսությունն էր։

«Ձեր եկամուտները մի քիչ նվազել են, սակայն մենք ամեն ինչ վերադարձրինք իրենց տեղը։ Ֆոնդային շուկան ռեկորդներ է խփում։ Մենք արտակարգ տնտեսություն ունենք, մեզ հրաշալի երրորդ եռամսյակ է սպասվում։ Եվ եթե մենք հիմարություններ չանենք նոյեմբերի 3-ին (ընտրությունների օրը), եկող տարին մեր տնտեսության համար լավագույնը կլինի պատմության ընթացքում»,-Օկլահոմայի հանրահավաքում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նախագահի լավատեսությունը չի կիսում երկրում տնտեսական դրության գլխավոր անկախ գնահատող, ամերիկյան կենտորնական բանկի ղեկավար Ջերոմ Փաուելը։ «Վերջին օրերին որոշ ցուցանիշներ վկայում են տնտեսական ակտիվության որոշակի կայունացման ու նույնիսկ մասնակի վերականգնման մասին։ Միևնույն ժամանակ, ապրանքների և ծառայությունների արտադրությունը, ինչպես նաև զբաղվածությունը շարունակում են լինել մինչճգնաժամայինից զգալի ցածր մակարդակում, իսկ դրանց վերականգնման ժամկետներն ու ծավալները շատ անորոշ են»։

Փոխանցում է BBC-ն։