22.06.2020 16:20

Պուտինը չի բացառել նոր ժամկետի գնալու հնարավորությունը

Պուտինը չի բացառել նոր ժամկետի գնալու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում ինքը կառաջադրվի նոր նախագահական ժամկետի համար։

«Ես դեռ ոչինչ չեմ որոշել։ Չեմ բացառում նման հնարավորությունը»,- հայտարարել է Պուտինը «Россия 1» հեռուստատեսության եթերում։

Հունիսի սկզբին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունը նշանակվում է հուլիսի 1-ին։ Այն պետք է կայանար ապրիլի 22-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են, ի թիվս այլոց, նախագահական ժամկետների զրոյացում։ Եթե ռուսաստանցիները կողմ քվեարակեն Հիմնական օրենքի փոփոխված նախագծին, ապա Պուտինը կարող է 2024 թ․ կրկին առաջադրվել հերթական վեցամյա ժամկետում, իսկ դրա ավարտից հետո՝ ևս մեկ անագամ։

Փոխանցում է BBC-ն։