22.06.2020 16:58

Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ստորագրություններ է հանձնել 7 թեկնածու

Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ստորագրություններ է հանձնել 7 թեկնածու

Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու յոթ նախաձեռնող խմբեր հանձնել են ընտրողներից հավաքված ստորագրությունները։ Այդ մասին հաղորդել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հանձնաժողովը չի նշել, թե այդ յոթ հավակնորդներից արդյո՞ք բոլորն են հավաքել թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը։ Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ հանձնված և վավեր ճանաչված ստորագրությունների թիվը նախատեսված է հայտարարել հունիսի 30-ին։

Ստորագրահավաքի համար ԿԸՀ-ն արձանագրել էր 15 հավակնորդների նախաձեռնող խմբեր, դրանցից չորսը հետագայում հրաժարվել են ընտրություններում մասնակցությունից։

Փոխանցում է tass.ru-ն։