22.06.2020 19:09

Հաագա․ Ցույցը ցրվել է ջրցանների օգնությամբ

Հաագա․ Ցույցը ցրվել է ջրցանների օգնությամբ

Հաագայում  կիրակի օրը  տեղի է ունեցել կարանտինային սահմանափակումների հակառակորդների բազմամարդ ցույց, որի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մոտավորապես հարյուր մարդու։

Հազարից ավելի մարդ է հավաքվել՝ արտահայտելու իր դժգոհությունը  կառավարությունից, որը հրաժարվել է լրիվ չեղարկել սահմանափակող միջոցառումները, որոնք երկրում սահմանվել էին մարտի սկզբից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Մինչդեռ հունիսի 1-ից Նիդեռլանդներում աշխատանքն է վերսկսել տրանսպորտը, բացվել են դպրոցները, ռեստորաններն ու կինոթատրոնները։

Սկզբում ակցիան խաղաղ է ընթացել, բայց հետո, ոստիկանության ներկայացուցիչների ասելով՝ ցուցարարներին են միացել ֆուտբոլային ֆանատներ, և իրավիճակը լարվել է։ Երբ ոստիկանությունը կարգադրել է ցրվել, բախումներ են սկսվել, և ցույցը ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ գործի դնել։

Համավարակի ընթացքում Նիդեռլանդներում կորոնավիրուսի զոհ է դարձել առնվազն 6 հազար հոգի։

Փոխանցում է euronews-ը։