22.06.2020 20:18

ՍԴ անդամների փոփոխության նախագիծն ընդունվեց

ՍԴ անդամների փոփոխության նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն 89 կողմ եւ 0 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 

Ձայների նույն համամասնությամբ ԱԺ-ն որոշեց, որ նախագիծը ՍԴ չի ուղարկելու:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով դադարեցվում է ՍԴ այն անդամների լիազարությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի, (Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի), իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, եւ վերջինս կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: