23.06.2020 12:54

418 նոր դեպք, 1013 ապաքինված

418 նոր դեպք, 1013 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 418 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 21 հազար 6 է:

Ապաքինվել է եւս 1013 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 10 հազար 144:

Մինչ այս պահը իրականացվել է 98 հազար 117 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 364 մարդ:

Մահացել են 12 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 89 (տղամարդ), 82 (տղամարդ), 82 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 78 (տղամարդ), 77 (տղամարդ), 73 (կին),  70 (տղամարդ), 60 (կին),  59 (տղամարդ) եւ 53 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 372:

126 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: