23.06.2020 13:07

Կորոնավիրուսը «նախընտրում է» մարդաշատ վայրերը

Կորոնավիրուսը «նախընտրում է» մարդաշատ վայրերը

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հասնում է առնվազն 9,1 մլնի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մեծ քաղաքներում, խիտ բնակեցված բնակչություն ունեցող երկրներում վարակն ավելի արագ է տարածվում, մանավանդ՝ եթե կառավարությունը չի ապահովում ավելի լայնածավալ թեստավորում։

«Թվերն աճում են, քանի որ համավարակը միաժամանակ զարգանում է աշխարհի մի քանի խիտ բնակեցված երկրներում»,- հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների նախագծի ղեկավար Մայք Ռայանը։

Այժմ վարակը մեծ արագությամբ տարածվում է Հնդկաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում և հատկապես Բրազիլիայում։

Չնայած դրան՝ անցած հանգստյան օրերին Ռիո-դե -Ժանեյրոյի բնակիչները  գրոհել են լողափերը։

Parana Pesquisas կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն՝ բրազիլացիների մոտավորապես 70 %-ը չի հավատում կառավարության պաշտոնական թվերին, իսկ 20 %-ը կարծում է, որ վիրուսը մտացածին է։

Փոխանցում է BBC-ն։