23.06.2020 13:50

Բրիտանացիները մեկ մետրով մոտենում են իրար

Բրիտանացիները մեկ մետրով մոտենում են իրար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես ակնկալվում է,  այսօր հայտարարելու է, որ հուլիսի 4-ից երկրում կբացվեն փաբերը, վարսավիրանոցներն ու ռեստորանները, գրում է Guardian-ը։

Բացի այդ՝ Ջոնսոնը պետք է հայտարարի, որ սոցիալական հեռավորությունը, որը կառավարությունը խորհուրդ է տալիս պահպանել հանրային վայրերում, սահմանված երկու մետրից կկրճատվի մինչև մեկ մետր։

Բրիտանական Resolution Foundation ֆոնդի հետազոտությունների համաձայն՝ Բրիտանիայում լոքդաունի ընթացքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն ավելի են մեծացրել իրենց պարտքերը, մինչդեռ ավելի բարեկեցիկ ընտանիքներին հաջողվել է զգալի խնայողություններ անել և մեծացնել իրենց բարեկեցությունը։

 Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները լոքդաունի ժամանակ ծախսել են իրենց խնայողությունները և նոր պարտքերի տակ են մտել, իսկ բարեկեցիկ ընտանիքները առնվազն 1,9 հազար ֆունտ սթեռլինգ են խնայել (մոտավորապես 2,4 հազար դոլար)՝ ճամփորդություններից ու զվարճանքներից ստիպված հրաժարվելու պատճառով։

Փոխանցում է BBC-ն։