23.06.2020 14:55

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևն այսօր դատապարտվել է 11 տարի երկու ամիս ազատազրկման։

Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը։

«Բիշքեկի Մայիսմեկյան շրջանի դատարանը Ատամբաևին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 11 տարի երկու ամիս ազատազրկման»,- ասել է փաստաբանը։ Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել բռնագրավել նախկին նախագահի ունեցվածքը։

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմը դատավճիռն անարդար է համարում և մոտ ժամանակներս մտադիր է բողոքարկել այն վերին ատյաններում։

Ավելի վաղ դատախազները  դատական վիճաբանությունների ընթացքում դատարանին առաջարկել էին Ատամբաևի նկատմամբ սահմանել 15 տարվա ազատազրկում։

Պետության նախկին ղեկավարը, որը բազմիցս հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները և դատավարությունը համարում է քաղաքական հետապնդում, մեղավոր է ճանաչվել  Ղրղզստանի ՔՕ «Կոռուպցիա» հոդվածով։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ Ատամբաևը կապ ունի ուղղիչ գաղութից 2013 թ․ քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման հետ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ կալանավորին մահացու հիվանդ էին ճանաչել և ազատ արձակել, որից հետո նա անմիջապես մեկնել էր Ղրղզստանից։ Հետագայում պարզվել էր, որ բժշկական եզրակացությունը կեղծվել է։

Փոխանցում է tass.ru-ն։