23.06.2020 15:38

Ձերբակալություններ Բելառուսում

Ձերբակալություններ Բելառուսում

Անցած հանգստայան օրերին աշխարհի տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Բելառուսում ձերբակալվածների։

Հանրապետությունում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել հունիսի 21-22-ին, երբ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Լուկաշենկոյի դեմ՝ ընտրություններում նրա հիմնական հակառակորդներից մեկի՝ Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալությունից հետո։

Նյու Յորքում, Վարշավայում, Բեռլինում, Հաագայում, Մոկվայում և Կիևում բելառուսները խաղաղ պիկետներ են արել՝ կոչ անելով անցկացնել արդար ընտրություններ և աջակցել Լուկաշենկոյի մրցակից թեկնածուներին։

Մայիս ամսից Բելառուսում ձերբակալվել է հարյուրից ավելի մարդ։

Ընտրությունները Բելառուսում նշանակված են օգոստոսի 9-ին։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի պաշտոնում առաջադրվում է վեցերորդ անգամ։

Փոխանցում է BBC-ն։