23.06.2020 16:31

Դատարանը Կիրիլ Սերեբրեննիկովի դատավճիռը կհրապարակի հունիսի 26-ին

Դատարանը Կիրիլ Սերեբրեննիկովի դատավճիռը կհրապարակի հունիսի 26-ին

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի և «Յոթներորդ ստուդիայի» գործով անցնող մյուս ամբաստանյալների դատավճիռը կհրապարակվի հունիսի 26-ին։

Մեշչանյան դատարանում դատական լսումների ընթացքում երկուշաբթի օրը դատախազը խնդրել է նրանց մեղավոր ճանաչել  «Հարթակ» թատերական նախագիծն իրականացնելու ընթացքում 129 մլն ռուբլու հափշտակության մեջ և դատապարտել 4-6 տարվա ազատազրկման։

Դատարանում Սերեբրեննիկովը մեղադրանքն «անհեթեթ» է անվանել  և հայտարարել, որ հպարտանում է «Հարթակ» նախագծով, որի շրջանակներում մի քանի միջոցառումներ են կազմակերպվել։

«Յոթներորդ ստուդիայի» գործը միջազգային լայն արձագանք է ստացել։ Ֆրանսիայում  Սերեբրեննիկովն արժանացել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի աստիճանի։ Այն օրը, երբ դատախազը պահանջում էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, Սերեբրեննիկովի՝ մրցանակի արժանացած աշխատանքների ցուցակը լրացրել է նրա Outside ներկայացումը․ Ֆրանսիայի կինոքննադատների սինդիկատը այն ճանաչել է լավագույն արտասահմանյան թատերական նախագիծը։

Փոխանցում է euronews-ը։