23.06.2020 18:17

Փոմփեոն Բոլթոնին համեմատել է Սնոուդենի հետ

Փոմփեոն Բոլթոնին համեմատել է Սնոուդենի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Fox News հեռուստատեսության ԱՄՆ նախագահի՝ եթերում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրապարակումը համեմատել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի գործողությունների հետ։

Փոմփեոյի խոսքով՝ Բոլթոնի ասածներում «լիքը սուտ կա», իսկ այն տեղեկատվությունը, որը նա հրապարակել է, նրա վրա ուղղակիորեն քրեական պատասխանատվություն է դնում։

«Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ եղավ, երբ մարդիկ գաղտնի տեղեկություններ հրապարակեցին, ինչպես Էդուարդ Սնոուդենի դեպքում էր։ Այն, ինչ արեց Ջոն Բոլթոնը, ոչնչով չի տարբերվում, ու թեև մենք համապատասխան գործողությունների դիմելը կթողնենք արդարադատության նախարարությանը, այդպիսի տեղեկատվությունը իրական վտանգ և իրական վնաս է ներկայացնում ԱՄՆ-ի համար»,- ասել է Փոմփեոն։

Փոխանցում է gazeta.ru-ն։