ԶԼՄ․ «Թուրքիայի իշխանությունները հայերի գենոցիդի հարցերով գերատեսչություն են ստեղծում»

Թուրքիայի բարձրագույն խորհրդատվական խորհուրդը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, որոշել է առանձին գերատեսչություն ստեղծել, որը կարձագանքի Օսմանյան կայսությունում «հայերի ցեղասպանության» թեմայի հետ կապ ունեցող պնդումներին և իրադարձություններին։
Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Hurriyet թերթը։
Խորհրդի նիստի ընթացքում նախագահին զեկույց է ներկայացվել մի շարք երկրների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և դրան վերաբերող քաղաքականության մասին։
Թուրքիայում, որը կտրականապես հերքում է անցած դարասկզբին հայերի ծրագրված կոտորածները, ներկայումս չկա միասնական որևէ կառույց, որն զբաղվի այդ ոլորտում քաղաքականության մշակմամբ։ Ուստի որոշում է կայացվել ստեղծել «ինքնիշխան և քաղաքացիական գերատեսչություն», որը կզբաղվի միայն գենոցիդի և այդ թեմայի հետ կապված այլ ասպեկտների վերաբերյալ հայտարարություններին արձագանքելու և պատասխանի տարբերակների մշակմամբ։ Կառույցը կառավարության հետ ուղղակի կապ չի ունենա, կզբաղվի խնդրի քաղաքական, մշակութային, պատմական հարցերով և թուրքական կողմի տեսակետի քարոզչությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։