23.06.2020 19:28

START-ը և ամերիկյան performance art-ը

START-ը և ամերիկյան performance art-ը

Վիեննայում երկուշաբթի օրը մեկնարկել են սպառազինության վերահսկողության վերաբերյալ ռուսաստանա-ամերիկյան բանակցությունները։

Երկկողմ խմբեր են ձևավորվել՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի կամ, ամերիկյան տարբերակով՝ START-ի ճակատագիրը քննարկելու նպատակով։

Ամերիկացիները ուզում են, որ պայմանագրին միանա նաև Չինաստանը, առանց որի նրանց համար պայմանագիրը կորցնում է իմաստը, սակայն Պեկինը հրաժարվել է միանալ։

Թրամփի՝ սպառազինության վերահսկողության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլլինգսլին նույնիսկ Twitter-ում հրապարակել է բանակցության սեղանները՝ Չինաստանի դրոշակներով, և չինացիներին նախատել է, որ նրանք «թաքնվում են գաղտնիության մեծ պատի ետևում»՝ սրընթաց կերպով մեծացնելով իրենց միջուկային զինանոցը։

Չինացի պաշտոնյաներին լուսանկարը դուր չի եկել, նրանք որոշել են, որ ամերիկացիները հատուկ են իրենց հետ Վիեննա բերել Չինաստանի դրոշակները։ Վիեննայում Չինաստանի ներկայացուցչությունը լուսանկարն այսպես է մեկնաբանել․ «Սա ամերիկյան պերֆորմանս ա՞րտ է»։

«Коммерсант»-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Չինաստանի դրոշակները հավաքել են սեղանների վրայից ռուսաստանյան կողմի պնդմամբ։

Փոխանցում է BBC-ն։