23.06.2020 20:18

Վերխոյանսկում +38 աստիճան տաքություն է

Վերխոյանսկում +38 աստիճան տաքություն է

Վերխոյանսկում՝ սառնամանիքի հյուսիսային բևեռներից մեկում, օդի ջերմաստիճանը հասել է + 38-ի։

«Տարեցտարի ջերմաստիճանի նորանոր ռեկորդներ են սահմանվում, բայց Արկտիկան ամենից արագ է տաքանում,- ասում է Բրիստոլյան համալսարանի դոցենտ, դոկտոր Դեն Միթչելը։- Մոտ ժամանակներս մենք կրկին ականատես կլինենք դրան»։

Մասնագետները մատնանշում են հավերժական սառույցների հալվելու պայմաններում ածխածնի երկօքսիդի՝ մթնոլորտ արտանետման մեծացման վտանգը։ Նրանց հաշվարկներով՝ կանադական և ռուսաստանյան տայգաներում 1,5 տրիլիոն տոննա ածխաթթու գազի միացություն կա, ինչը 40 անգամ  մեծ է այդ գազի՝ համաշխարհային տարեկան  արտանետումից մթնոլորտ։

Բացի այդ՝ անսովոր շոգը անտառային հրդեհների վտանգ է պարունակում։ Այնտեղ կարող են թաքնված ստորգետնյա օջախներ լինել, այսպես կոչված՝ «զոմբի-հրդեհներ», որոնք ամեն րոպե կարող են դուրս գալ մակերևույթ։

Փոխանցում է BBC-ն։