24.06.2020 11:55

711 նոր դեպք, 653 ապաքինված

711 նոր դեպք, 653 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 711 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 21 հազար 717 է:

Ապաքինվել է եւս 653 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 10 հազար 797:

Մինչ այս պահը իրականացվել է 100 հազար 400 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 404 մարդ:

Մահացել են 14 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 76 (կին), 76 (կին), 73 (կին), 68 (տղամարդ), 68 (կին), 68 (կին), 65 (տղամարդ), 64 (կին), 64 (տղամարդ), 62 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 386:

130 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: