24.06.2020 12:36

Կորոնավիրուս․ Վտանգավոր միտումներ ԱՄՆ-ում

Կորոնավիրուս․ Վտանգավոր միտումներ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ երկրում շարունակվում է կորոնավիրուսի ակտիվ տարածումը, և հաջորդ երկու շաբաթների ընթացքում անհրաժեշտ է բոլոր ջանքները գործադրել՝ Covid-19-ի նոր բռնկումը կանխելու համար։

Աշխարհում, այս պահի դրությամբ, կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը շարունակում է մնալ Բրազիլիան․ այստեղ արդեն 1,1 մլն վարակակիր կա , ավելի քան 50 հազար հիվանդ մահացել է։

Աշխարհում Covid-19-ից ամենաշատը տուժած Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, ակտիվորեն չեղարկվում են կարանտինային միջոցառումները։ Ֆաուչին ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է իրավիճակը հարավային և արևմտյան նահանգներում, այդ թվում՝ Թեքսասում, Ֆլորիդայում և Արիզոնայում։

«Մի քանի օր առաջ այնտեղ օրական վարակման 30 հազար նոր դեպք էր լինում։ Դա ինձ շատ է մտահոգում»,- նշել է Ֆաուչին՝ ելույթ ունենալով ամերիկյան կոնգրեսում։

Covid-19-ի արձանագրված դեպքերի օրական ցուցանիշը շարունակում է աճել ամերիկյան նահանգների ավելի քան կեսում։

Փոխանցում է BBC-ն։