24.06.2020 14:06

Լուկաշենկոն փորձում է ընդդիմությանը կապել Ռուսաստանի հետ

Լուկաշենկոն փորձում է ընդդիմությանը կապել Ռուսաստանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, թեև վերջին օրերին նա ակնարկել էր, թե հենց Ռուսաստանն է կանգնած նախագահական ընտրություններից առաջ իր երկրում ընդդիմությանն ակտիվացնելու ետևում, գրում է New York Times-ը։

Թերթը հիշեցնում է Բելառուսի նախագահի խոսքը, երբ նկարագրելով «որոշակի ուժերի, որոնք սկսում են աշխուժանալ՝ լարելով իրավիճակը երկրում», նա նշել էր «տիկնիկավարներին, որոնք նստած են Բելառուսի սահմաններից դուրս»։ Թերթը եզրակացնում է, որ թեպետ Լուկաշենկոն ուղղակի մեղադրանքներ չի ներկայացնում Կրեմլին, սակայն «ոչ ոք չի կասկածում, որ նա խոսում է Ռուսաստանի մասին»։

Պարբերականը նշում է, որ այդ կերպ Բելառուսի նախագահը, հնարավոր է՝ հույս ունի ստանալու արևմտյան երկրների աջակցությունը՝ օգտագործելով հակառուսաստանյան տրամադրությունները։

Արևմուտքն արդեն Մինսկին կոչ է արել ազատ արձակել ձրբակալված նախկին բանկիր և Լուկաշենկոյի հիմնական մրցակից Վիկտոր Բաբարիկոյին, ինչպես նաև հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն։

Փոխանցում է BBC-ն։