Իրանի նախագահը ՄԱԳԱՏԷ-ին զգուշացնում է

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Թեհրանի կողմից պատասխան գործողությունների հնրավորության մասին, եթե ՄԱԳԱՏԷ-ն որոշումներ կայացնի ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո։
Նախագահի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
«Վերջին շրջանում Իսրայելը և ԱՄՆ գործակալները հսկայական ճնշում են գործադրում ՄԱԳԱՏԷ-ի վրա, և ես մտավախություն ունեմ, որ այդ սրիկաները կվարակեն գործակալությունը»,- ասել է Ռոուհանին։
Նախագահի խոսքով՝ «եթե Իրանը պատասխան քայլերի դիմի, ապա դրանք վճռական քայլեր կլինեն»։
Ընդ որում՝ նա հավելել է, որ «Թեհրանի քաղաքականության հիմքը միշտ էլ եղել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»։
Փոխանցում է tass.ru-ն։