24.06.2020 16:47

WSJ․ ՉԺՀ քաղաքացիները 2017 թ․ հազարավոր դոլարներ են ուղարկել հանրապետականների ֆոնդին

WSJ․ ՉԺՀ քաղաքացիները 2017 թ․ հազարավոր դոլարներ են ուղարկել հանրապետականների ֆոնդին

Չինաստանի քաղաքացիները, որոնք, ենթադրաբար, կապեր են ունեցել չինական իշխանությունների հետ, 2017 թ․ հարյուր հազարավոր դոլարներ են ներդրել այն հիմնադրամում, որը միջոցներ է հավաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, ինչպես նաև Հանրապետական կուսակցության այլ գործիչների ընտրարշավի ֆինանսավորման համար։

Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը։

Թերթի հավաստմամբ՝ Trump Victory հիմնադրամի հաշվեհամարին գումարներ են ստացվել Չինաստանի չորս քաղաքացիներից, որոնք ցանկություն ունեին այդ կերպ հրավեր ստանալ մասնակցելու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հավաքին, նաև մտերմանալ Թրամփի հետ և հնարավորություն ստանալ ազդելու նրա վրա։

Գումարներ փոխանցած անձանցից ոմանք, թերթի տվյալներով, կապ են ունեցել ՉԺՀ պետանվտանգության ապարատի հետ, այդ թվում՝ այն կազմակերպությունների, որոնք սերտորեն համագործակցել են չինացի զինվորականների հետ։ Թերթը նաև նշում է, որ որոշ դեպքերում այդ մարդիկ «իրենց հաջողությունների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել չինացի խոշոր քաղաքական գործիչների»։

Փոխանցում է  tass.ru-ն։