24.06.2020 17:24

Թրամփն առաջարկել է Բոլթոնին բանտ նստեցնել և բռնագանձել նրա փողերը

Թրամփն առաջարկել է Բոլթոնին բանտ նստեցնել և բռնագանձել նրա փողերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է դատապարտվի և բանտարկվի՝ իր գրքում գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար։

«Ջոն Բոլթոնը տականք է, որ պետք է բանտ նստի»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «Բոլթոնի փողերը պետք է բռնագանձվեն, քանի որ նա  շահույթ ստանալու ակնկալիքով չափազանց գաղտնի տեղեկություններ է հաղորդել»։

Սպիտակ տանը իր աշխատանքի մասին պատմող Բոլթոնի հուշագրության մեջ նախագահ Թրամփը չափազանց անհաճո լույսի ներքո է ներկայացվում։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը հայտարարել է, որ չի զղջում Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատելու համար, թեպետ խոստովանում է, որ մի շարք սխալներ է գործել։

Փոխանցում է Interfax-ը։