24.06.2020 18:10

Ղրղզստանի՝ Հաղթանակի շքերթին ժամանած պատվիրակության անդամների մոտ Covid-19 է հայտնաբերվել

Ղրղզստանի՝ Հաղթանակի շքերթին ժամանած պատվիրակության անդամների մոտ Covid-19 է հայտնաբերվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ձեռնպահ է մնացել Հաղթանակի շքերթին մասնակցելուց, քանի որ ղրղզական պատվիրակությունում նոր կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել, հաղորդում է պետության ղեկավարի կայքը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի և թիկնազորի մի աշխատակցի մոտ։

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահը և նրան ուղեկցողները ժամանել են Մոսկվա՝ Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար։

Փոխանցում է gazeta.ru-ն։