24.06.2020 18:39

Երկրաշարժ Մեքսիկայում

Երկրաշարժ Մեքսիկայում

Մեքսիկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որից տուժել են վեց նահանգներ և մայրաքաղաքը։

Զոհվել է առնվազն չորս մարդ, շատ շինություններ աննշան վնասվածքներ են ստացել, քաղաքներում խուճապ է սկսվել։

Մեքսիկայի շատ բնակիչներ աշխատում են տնից՝ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, սակայն երկրում գործող՝ երկրաշարժերի նախազգուշացման համակարգը արդյունավետ է աշխատել, և մարդիկ բավական ժամանակ են ունեցել տնից դուրս գալու համար։

7,5  ուժգնության երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օահակա նահանգում՝ երկրի հարավում, Խաղաղ օվկիանոսի առափնյակին։

Փոխանցում է BBC-ն։