24.06.2020 19:05

Թրամփը և Դուդան հանդիպում են Վաշինգտոնում

Թրամփը և Դուդան հանդիպում են Վաշինգտոնում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանում է Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Նախատեսված է բանակցություններ անցկացնել Սպիտակ տանը։

Սա ԱՄՆ մայրաքաղաքում Թրամփի առաջին հանդիպումն է օտարերկրյա առաջնորդի հետ՝ մարտ ամսից ի վեր, երբ երկրում կարանտին էր մտցվել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։

Առաջիկա կիրակի Լեհաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և Դուդան հույս ունի վերընտրվելու։ Ուստի նրա այս այցը դիտվում է որպես Թրամփի աջակցությունն ստանալու քայլ, քանի որ ԱՄՆ նախագահը մեծ հեղինակություն ունի լեհերի շրջանում։

Դուդան նաև հույս ունի, որ ԱՄՆ-ը կհաստատի իր զինվորական քանակակազմը Լեհաստանում հազար հոգով ավելացնելու մտադրությունը և  այն հասցնել 5,5 հազարի, թեև նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ուզում է ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատել աշխարհի մյուս երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։

Փոխանցում է BBC-ն։