24.06.2020 19:41

Մինսկում ոստիկանական մեքենայի մեջ են խցկել հուշանվերների խանութի հերթում կանգնած մարդկանց

Մինսկում ոստիկանական մեքենայի մեջ են խցկել հուշանվերների խանութի հերթում կանգնած մարդկանց

Բելառուսի մայրաքաղաքի կետրոնում իրավապահները ավտոզակի մեջ են խցկել նվերների ու հուշանվերների խանութի մոտ հերթի կանգնած մարդկանց, որոնք ցանկացել են գնել ПСИХОЗ% մակագրությամբ շապիկներ։

Իրավապաշտպանների և սոցցանցերի տվյալներով՝ ձերբակալվել է 10-20 մարդ։

Սոցցանցերում տեսագրություններ են տեղադրվում, թե ինչպես են մարդիկ՝ երիտասարդ թե տարեց, փախչում զինվորական գույնի ծանր ավտոմեքենայի մոտից, իսկ ՆԳՆ աշխատակիցները որսում են բոլոր նրանց, ովքեր մի քիչ հապաղում են։

Ձերբակալվածների թվում, Բելառուսի ժուռնալիստների միության տեղեկությամբ, նաև լրագրող կա։

Մինսկի միլիցիայի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «ձերբակալվածները միլիցիա են բերվել՝ նրանց հակաօրինական գործունեությունը դադարեցնելու նպատակով»։ Նա պնդել է, որ հերթում կանգնած մարդիկ խոչընդոտել են ավտոմեքենաների ելումուտը խանութի հարակից փողոցից։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն  «պսիխոզ» կամ «կորոնապսիխոզ» էր անվանել այն երկրների ղեկավարների արձագանքը, որոնք խիստ սահմանափակող միջոցներ էին ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։