25.06.2020 11:05

Տիագո Ալկանտարան բանակցում է անգլիական ակումբի հետ

Տիագո Ալկանտարան բանակցում է անգլիական ակումբի հետ

Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Bild-ը:

29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ: «Բավարիան», այնուամենայնիվ, կփորձի նոր բանակցություններ սկսել Ալկանտարայի հետ:

Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն բանակցություններ է վարում անգլիական «Լիվերպուլի» հետ և ցանկանում է կարիերան շարունակել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում:

Տիագո Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայից»: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: