25.06.2020 12:00

Կառավարություններին կոչ է արվում գնահատել սպորտի կարևորությունը

Կառավարություններին կոչ է արվում գնահատել սպորտի կարևորությունը

Մարզական միջազգային ֆեդերացիաները # Sport4Recovery  անվանումը կրող քարոզարշավի միջոցով միավորել են իրենց ուժերը՝ սպորտային միջոցառումների  անվտանգ վերսկսման համար։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, միջազգային ֆեդերացիաների և  գիտական համայնքի համագործակցությունը նպաստել է մարզաշխարհի մարդկանց մտավոր և ֆիզիկական առողջությունը վերականգնելու  առաջընթացին:

# Sport4Recovery մանիֆեստի գործարկմանը մասնակցել են  17 հիմնադիրներ։ Նրանց թվում  են նաև բասկետբոլի, հոկեյի, մոտոցիկլային  և դահուկային սպորտի  միջազգային ֆեդերացիաները։
Կառավարություններին կոչ է արվում գնահատել սպորտի  կարևորությունը, համագործակցել մարզական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Հարկ է  մանրամասն  մշակել արձանագրություններ, որոնք կթույլատրեն  ժամանակին վերաբացել մարզական համալիրները ու դրանցում  անցկացնել համապատասխան  միջոցառումներ: