25.06.2020 12:29

Հունահռոմեական ըմբշամարտը կընդգրկվի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում

Հունահռոմեական ըմբշամարտը կընդգրկվի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը չի ընդգրկվի 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին հայտնել  է  կազմակերպության  նախագահ, ՄՕԿ –ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը, գրում է ՀԱՕԿ-ը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտը  չի ներկայացվելու 2022թ. Սենեգալում  կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։ Այդ միջոցառումը ընդամենը «լաբորատորիա» է հանդիսանում ապագա օլիմպիականների ընտրության առումով։

Գործկոմը որոշել է ծրագրում թողնել ըմբշամարտի ազատ և այդ մարզաձևի մի նոր  մարտաոճ։ 
Կազմակերպությունը հարցով  համագործակցում է ՄՕԿ-ի հետ և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

Նշենք, որ Նենադ Լալովիչի ղեկավարած ֆեդերացիայում 2013թ․կատարած բարեփոխումների շնորհիվ ըմբշամարտը մնաց օլիմպիական խաղերի ծրագրում։