771 նոր դեպք, 538 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 22 հազար 488 է:
Ապաքինվել է եւս 538 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 11 հազար 335:
Մինչ այս պահը իրականացվել է 102 հազար 736 թեսթ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 625 մարդ:
Մահացել են 11 քաղաքացիներ:
Պացիենտները եղել են 90 (կին), 74 (կին), 71 (կին), 69 (տղամարդ), 67 (տղամարդ), 66 (տղամարդ), 61 (տղամարդ), 61 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) եւ 44 (կին) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 397:
131 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: