25.06.2020 12:39

ԱՄՆ-ը նորից կարանտինի է անցնում

ԱՄՆ-ը նորից կարանտինի է անցնում

Ամերիկյան երեք նահանգների իշխանությունները կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ ԱՄՆ-ի հարավում և արևմուտքում կորոնավիրուսի նոր ալիքի կապակցությամբ։

Այժմ Covid-19-ով վարակվածության բարձր աստիճանով շրջաններից Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Քոնեքթիքութի տարածք ժամանող մարդիկ պետք է ինքնամեկուսանան 14 օրով։

«Վտանգավոր գոտու» մեջ են ներառվել Ալաբաման, Արքանզասը, Արիզոնան, Ֆլորիդան, Հարավային և Հյուսիսային Կառոլինաները, Թեքսասը, Վաշինգտոնը և Յուտան։

Երկու օր առաջ ԱՄՆ-ում արձանագրվել էր ապրիլից ի վեր վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 35 հազար նոր դեպք։

ԱՄՆ-ը աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է․ այստեղ արդեն հիվանդացել է 2,3 մլն մարդ, մահվան դեպքերը առնվազն 121 հազար են։ Բայց եթե նախկինում վարակը տարածվում էր հիմնականում ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, օրինակ՝ Նյու Յորքում, ապա հիմա վարակվածներն ավելի շատ են երկրի հարավում և արևմուտքում։

Փոխանցում է BBC-ն։