25.06.2020 13:25

Եվրամիությունը կարող է փակել ելումուտը ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար

Եվրամիությունը կարող է փակել ելումուտը ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար

Եվրամիությունում կարանտինային միջոցառումների մեղմացումից հետո արտաքին սահմանների բացումը կարող է բարդացնել անդրատլանտյան հարաբերությունները։

Բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ առաջարկվում է ԵՄ մուտքն արգելել  Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Բրազիլիայի քաղաքացիներին։

Եվրոպացի գիտնականները Ամերիկան անվտանգ չեն համարում, սակայն հույս ունեն, որ սանիտարա-համաճարակաբանական այդ միջոցառումները քաղաքական հետևանքներ չեն ունենա։

«Հուլիսի 1-ից սկսած՝ ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպա մուտքն արգելելու որոշումը հիմնված է գիտական սկզբունքների վրա, այլ ոչ թե քաղաքական որոշում է՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ։ Այն վերաբերում է նաև վարակի նշանակալի բռնկումներով այլ երկրների, օրինակ՝ Բրազիլիային և Ռուսաստանին»,- հայտարարել է Մարշալի գերմանական ֆոնդի փորձագետը։

Փոխանցում է euronews-ը։