25.06.2020 14:07

Առանց դիմակների․ Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը

Առանց դիմակների․ Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթ, որը մայիսի 9-ից գրեթե մեկուկես ամսով հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Համավարակը դեռ չի անցել․ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 176 նոր դեպք։ Սակայն Կարմիր հրապարակի տրիբունաներում հատուկ հակահամաճարակաբանական միջոցառումներ չեն կիրառվել։ Բոլոր հյուրերը, ներառյալ՝ վետերանները, նստել են իրար կիպ կպած և առանց բժշկական դիմակների։ Դիմակներով են եղել հյուրերից մի երկուսը, նրանք էլ քիչ հետո դրանք իջեցրել են կզակի տակ։

Վլադիմիր Պուտինը նույնպես տարածություն չի պահպանել ու նույիսկ ձեռքով բարևել է բոլոր վետերաններին ու նստել նրանց կողքին։

Ի դեպ, շքերթից երկու շաբաթ առաջ բոլոր վետերան հյուրերին կարանտինի են ուղարկել մերձմոսկովյան առողջարանում, հաղորդել են Կրեմլում։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությամբ՝ դա արվել է վետերանների առողջության մտահոգությամբ։

Փոխանցում է BBC-ն։