25.06.2020 14:48

Բոլթոնը հայտարարել է, որ չի վախենում բանտ ընկնելուց

Բոլթոնը հայտարարել է, որ չի վախենում բանտ ընկնելուց

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի կարծում, թե իրեն բանտ է սպառնում իր հուշերում ինչ-որ գաղտնի տեղեկություն հրապարակելու համար։

«Չեմ կարծում, թե դրա համար որևէ պատճառ կա,- CNN-ին տված հարցազրույցի ժամանակ այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստ է բանտ նստել գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար։- Եվ հենց դա էլ մտադիր եմ ապացուցել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու աշխատակիցները չորս ամիս շարունակ հետազոտել են իմ հուշագրության ձեռագիրը և այնտեղ որևէ գաղտնի տվյալ չեն հայտնաբերել։ Ես ամենասկզբից էլ հասկանում էի, որ գրքում այնպիսի դատողություններ կլինեն, որոնք վեճերի տեղիք կտան, սակայն դա դեպի ճշմարտությունը տանող միակ ճանապարհն է»։

Փոխանցում է tass.ru-ն։