25.06.2020 15:16

ԱՄՆ-ում նոր մեղադրանք են ներկայացրել Ջուլիան Ասանժին

ԱՄՆ-ում նոր մեղադրանք են ներկայացրել Ջուլիան Ասանժին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեկ նոր մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։

«Դաշնային մեծ ժյուրին չորեքշաբթի WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին երկրորդ մեղադրական եզրակացությունն է ներկայացրել, որը մեղադրանքներ է պարունակում ԱՄՆ պատմության ընթացքում գաղտնի տեղեկատվության ամենախոշոր բացահայտումներից մեկում Ասանժի ենթադրյալ դերակատարման վերաբերյալ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

«Նոր մեղադրական եզրակացությունը լրացուցիչ մեղադրանքներ չի պարունակում 18 կետից բաղկացած նախկին մեղադրական եզրակացության համեմատ, որը Ասանժին ներկայացվել է 2019 թ․ մայիսին։ Սակայն նոր մեղադրանքը ընդլայնում է կոմպյուտերները կոտրելու վերաբերյալ պայմանավորվածության շրջանակը, ինչում նախկինում մեղադրվում էր Ասանժը»,- նշվում է տեքստում։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ասանժի կապերին Anonymous հակերային խմբի հետ։
Փոխանցում է tass.ru-ն։