25.06.2020 16:06

ՀԴԲ-ն բավարար տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

ՀԴԲ-ն բավարար տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մասնակցում է նոր տիպի կորոնավիրուսի ծագումը պարզելու աշխատանքներին, սակայն դեռ բավարար տվյալներ չունի՝ որոշակի եզրակացության գալու համար։

Այս մասին ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը տեղեկացրել է Fox News հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ։ Նրան հարց է տրվել, թե արդյոք ՀԴԲ-ն զբաղվում է կորոնավիրուսի ծագմանը վերաբերող հարցերով։

«Մենք որոշակիորեն մասնակցում ենք կորոնավիրուսի ծագումը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս պահի դրությամբ ես ոչինչ չունեմ ավելացնելու նրան, ինչ հրապարակավ հաղորդել է ամերիկյան հետախուզությունը։ Տվյալները դեռ բավարար չեն՝ հասկանալու համար, թե վիրուսն ինչպես է ծագել Ուհանում»,- խոստովանել է ՀԴԲ տնօրենը։

Փոխանցում է tass.ru-ն։