25.06.2020 17:08

Մադուրոն պատրաստ է հանրաքվե անցկացնել իր հրաժարականի վերաբերյալ

Մադուրոն պատրաստ է հանրաքվե անցկացնել իր հրաժարականի վերաբերյալ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է 2022թ․ հանրաքվե անցկացնել իր լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցով, եթե այդ գաղափարի կողմնակիցները բավարար թվով ստորագրություններ հավաքեն։

«2020 թ․ հունվարի 10-ին կարելի է սկսել ստորագրահավաք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Ցանկացողները կարող են փողոց դուրս գալ՝ ստորագրահավաք անցկացնելու համար»,- ասել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։

Մադուրոն պաշտոնն ստանձնել է 2019 թ․ հունվարի 10-ին։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025 թ․ հունվարի 10-ին։

Վենեսուելայի սահմանադրության համաձան՝ պետական պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետի կեսն անցնելուց հետո կարող է հանրաքվե անցկացվել՝ նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցով։

Փոխանցում է tass.ru-ն։