25.06.2020 20:14

Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Տաչին մեղադրվում է ռազմական հանցագործություններում

Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Տաչին մեղադրվում է ռազմական հանցագործություններում

Հաագայում Կոսովոյի հարցով հատուկ դատախազությունը մասամբ ճանաչված այդ պետության նախագահ Հաշիմ Տաչիին մեղադրել է ռազմական հանցագործություններում։

Ինչպես ասվում է 1998-2000 թթ․ նախկին Հարավսլավիայում կատարված դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված այդ մարմնի հայտարարության մեջ, Տաչին և նրա մի քանի զինակիցներ «պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն գրեթե 100 հոգու սպանության», ինչպես նաև խոշտանգումների և մարդկանց առևանգելու համար։

Մեղադրանքները, որոնք վերաբերում են Սերբիայի հետ հանուն անկախության մղվող պատերազմի ժամանակներին, այժմ ուսումնասիրում է Կոսովոյի հարցով Հատուկ դատարանը։ Գործի նախնական քննությունը, որի ընթացքում դատավորը կորոշի՝ Տաչիին պաշտոնապես մեղադրանք ներկայացնել, թե ոչ, պետք է ավարտվի վեց ամսվա ընթացքում։

Կոսովոյի առաջնորդը հերքում է իր առնչությունը այդ հանցագործություններին։

Փոխանցում է BBC-ն։