26.06.2020 13:30

Չեմպիոնների լիգայի նորագույն պատմության թոփ-10 մարզիչները

Չեմպիոնների լիգայի նորագույն պատմության թոփ-10 մարզիչները

Squawka-ն կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության (սկսած 1992 թվականից) լավագույն մարզիչների ցանկը:

Առաջին տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ընդամենը 4 տարի է աշխատում, բայց արդեն 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Ֆրանսիացու թիմը հաղթել է անցկացրած խաղերի 65 տոկոս դեպքերում:

Երկրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գավրդիոլան, ով «Բարսելոնայի» հետ 2 անգամ դարձել է չեմպիոն:

Squawka-ի թոփ-10-ը.

1. Զինեդին Զիդան («Ռեալ», տիտղոսները– 2016, 2017, 2018, հաղթանակների տոկոսը` 65)

2. Խոսեպ Գավրդիոլա («Բարսելոնա»` 2009, 2011, «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», 61%)

3. Կառլո Անչելոտտի («Պարմա», «Յուվենտուս», «Միլան»` 2003, 2007, «Չելսի», ՊՍԺ, «Ռեալ»` 2014, «Բավարիա», «Նապոլի», 55%)

4. Ժոզե Մոուրինյու («Պորտու»` 2004, «Չելսի », «Ինտեր»` 2010, «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ», 57%)

5. Լուի վան Գալ («Այաքս»` 1995, «Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ», 60%)

6. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ»` 1999, 2008, 54%)

7. Յուպ Հայնկես («Ռեալ»` 1998, «Բավարիա»` 2013, 70%)

8. Վիսենտե Դել Բոսկե («Ռեալ»` 2000, 2002, 57%)

9. Ռաֆայել Բենտիտես («Լիվերպուլ»` 2005, «Ինտեր», «Չելսի», «Նապոլի», «Ռեալ», 57%)

10. Օտմար Հիտցֆելդ («Բորուսսիա» Դ.`1997, «Բավարիա»` 2001, 51%):